Սալորի մրգային օղի
Մամեն տնկեց սալորենի և մեզ հասած քաղցրաթթու սալորներից պատրաստված MAME GARDEN օղին այսօր իր ուրույն տեղն ունի հայ ավանդական ընտանիքների սեղանին:
Դեղձի մրգային օղի
Դեղձը՝ երկարակեցության և անմահության խորհրդանիշը, աշխարհով մեկ տարածվեց Մետաքսի ճանապարհով։ Կայսերական սնունդ համարվող այս միրգն աճում է Մամեի այգիներում՝ անցնելով «խորհրդավոր մրգից դեպի անմահական օղի» ճանապարհը:
Տանձի մրգային օղի
Եվ ծաղկեցին Մամեի այգիներում տանձենիները… Հնագույն այս միրգը դարձավ Մամեի այգիների գեղեցկուհին և լցրեց այգին իր անուշահոտ բույրով։ Ասում են՝ այս բույրը զգում ես անգամ տանձի օղին խմելիս։
Խնձորի մրգային օղի
Աշխարհի հնագույն միրգը՝ խնձորը Մամեի այգիների զարդն է։ Եդեմական այս մրգից ստացված անուշաբույր MAME GARDEN մրգօղին նրանց համար է, ովքեր գիտեն համի արժեքը։
Ծիրանի մրգային օղի
Ազգային մշակույթի յուրահատուկ խորհրդանիշը՝ ծիրանը, դարձել է Հայաստանի այցեքարտը: Արքայական ծիրանենու պատմությունը թաքնված է Մամեի այգիներում, ինչն ամփոփված է MAME GARDEN ծիրանի օղիներում: