Մեր մասին

«Քեզ օրհնում է անուշ Մամեն
-Անու՛շ լինի կումը ամեն,
Թող ջերմացնի հոգին-սիրտը,
Չպակասի թող ժպիտը:
Սեղան նստեք քաղցր հուշով
Արմատ հիշեք Ղարս ու Մուշով:»

 Մամե՝ օղի ավանդական, այգու մրգից մեր հայկական:

Արարատյան դաշտավայրի սրտում՝ հայ ժողովրդի զորության խորհրդանիշ Սարդարապատում, մարդիկ հոգի ներդնելով դարեր շարունակ զբաղվել են հողագործությամբ՝ աշխարհին ներկայացնելով հողից ու արևից սերված անուշահամ մրգերի մեծ տեսականի:

Մամեի այգիների մասին այստեղ գիտեն բոլորը…Ամբողջ ազգից թուրքական ջարդերից միակ փրկված Մամեն (այսպես էին անվանում նրան համագյուղացիները)՝ Հարութը, հաստատվում է այստեղ և հիմնադրում բերքառատ այգիներ: Պատմում են, որ նա երբեք միայնակ սեղան չէր նստում․ սպասում էր, երբ ամբողջ ընտանիքն իրար գլուխ էր հավաքվում և նոր միայն համտեսում էր համեղ ընթրիքն ու խմում իր պատրաստած թարմ բույրով մրգային օղին։

Տարիներ անց «MAME GARDEN» բրենդի հիմնադիրները՝ Մամեի թոռները, համադրելով ազգային արժեքներն ու հնագույն ավանդույթները, տեղական և միջազգային շուկայում հանդես եկան 100% բնական ավանդական մրգային օղիների տեսականիով:

Արտադրության հիմքում ընկած ազգային ինքնագիտակցությունը, նախնիների և ավանդույթների հանդեպ հարգանքը, ընտանեկան համերաշխությունն ու որակը մեծ ազդեցություն ունեցան կարճ ժամանակահատվածում բրենդի՝ տեղական և միջազգային շուկայում բարձր դիրքեր զբաղեցնելու վրա։

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. MAME GARDEN կազմակերպությունը կատարում է նաև սալորի, դեղձի, ծիրանի, խնձորի և տանձի մթերում` օղի թորելու նպատակով:  Մանրամասների համար զանգահարել  +374 55 855055 հեռախոսահամարով:  

                                   «Մամե» –  Քաղցր Հուշե՛ր, Ծնող օղի:

MAME GARDEN ապրանքանիշն արդեն չորս տարի է ինչ գրանցում է հաջողություններ հայկական և միջազգային շուկաներում։ Մեր հաջողության գրավականը 100% բնական հումքն է, իսկ ինձ համար առաջնայինը՝ սպառողի գոհունակությունն ու վստահությունը։ MAME GARDEN-ը դարձել է իմ ընտանեկան
պատմության մի մասնիկը և մեր ավանդական արժեքների կրողը։

Հովհաննես Պետրոսյան
MAME GARDEN, հիմնադիր տնօրեն

Մեր մասին թվերով

0
երկիր

Արտահանում

0
շիշ

Շշալցում

0
Կազմակերպություն

Գործընկեր

0
տոննա միրգ

Մթերում

MAME GARDEN կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմավիր» մասնաճյուղի անձնակազմին մշտապես բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար: